ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 21°C
    37%
    17 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    36%
    6 կմ/ժ
  • Արարատ 26°C
    23%
    11 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    32%
    7 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    36%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    31%
    13 կմ/ժ
  • Արցախ 25°C
    38%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.2191
  • Դոլար = 395.1

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, պաշտպանի որոշմամբ, 2021 թվականի հուլիսի 23-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր: ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրվել են Արագածոտնի և Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների (Աշտարակի, Ապարանի, Մարալիկի, Գյումրու նստավայրեր) ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի, Շիրակի մարզային վարչության Արթիկի և Գյումրի քաղաքի Մուշի բաժինների ձերբակալվածների պահման վայրերը, ինչպես նաև Կումայրիի բաժնում տեղադրված տեսաձայնագրման համակարգերը:

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, մատյանների և բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի և սննդամթերքի տրամադրման հարցերը, աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն: Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների պատասխանատու աշխատակիցների հետ:

Այցերի արդյունքում վեր հանված խնդիրները և դրանց լուծման առաջարկները կամփոփվեն վերլուծական տեղեկանքներում, որոնք կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:

Թեմայի այլ նորություններ