Միջոցառում՝ նվիրված ՀՀ Անկախության 30-ամյա հոբելյանին. Պարգևատրվել են 44-օրյա պատերազմի մասնակիցները (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    70%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    79%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    13 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    74%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Միջոցառում՝ նվիրված ՀՀ Անկախության 30-ամյա հոբելյանին. Պարգևատրվել են 44-օրյա պատերազմի մասնակիցները (լուսանկարներ)

Միջոցառում՝ նվիրված ՀՀ Անկախության 30-ամյա հոբելյանին. Պարգևատրվել են 44-օրյա պատերազմի մասնակիցները (լուսանկարներ)

ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  նախաձեռնությամբ միջոցառում է նվիրվել ՀՀ Անկախության 30-ամյա հոբելյանին։ Այս մասին տեղեկացնում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը:

«Միջոցառման հերոսները 44-օրյա պատերազմի մասնակիցներն էին, Արցախյան առաջին պատերազմի և Ապրիլյան պատերազմի մասնակիցները, ԵԿՄ  Արաբկիրի ստորաբաժանման  ներկայացուցիչները։

44-օրյա պատերազմի մասնակիցներ շարքային Հակոբ Սարգսյանը, Դավիթ Կարապետյանը, Դավիթ Խաչատրյանը, սերժանտ Հունան Հակոբյանը պարգևատրվեցին «Մարտական ծառայություն» մեդալներով։ Լեյտենանտ Լևոն Ալթունյանը պարգևատրվեց «Արիության համար» մեդալով։

«Ինձ համար մեծ ուրախություն է պարգևներ հանձնել մերօրյա հերոսներին և հենց իրենց հայտնել իմ երախտագիտությունը,խոնարհումս մեր ընկած Հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն յուրաքանչյուրիս՝ այս հողի վրա ապրելու իրավունքի»,- նշեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը։

«Քեզ համար Հայաստան», «Տղերքը, որոնք չկան», «Մարտիկի երգը»,«Հաղթական երգ», «Հայ զինվոր», «Կյանք ու կռիվ»-դահլիճում հնչող բոլոր երգերն ու կատարումները տանում էին դեպի կյանքի ու կռվի սահմանագիծ՝ ևս մեկ անգամ  խոնարհվելու  փառքի ու հավերժի ճամփաներով քայլող մեր հերոսներին»,-ասված է գրառման մեջ։

Թեմայի այլ նորություններ