Միայն ժողովրդի մանդատը վայելող իշխանությունն է ունակ արտահայտելու խաղաղություն հաստատելու քաղաքական կամք, Ալիևն այդպիսի առաջնորդ չէ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    58%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    58%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    60%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    5 կմ/ժ
  • Արցախ 19°C
    53%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21313
  • Դոլար = 395.1

Միայն ժողովրդի մանդատը վայելող իշխանությունն է ունակ արտահայտելու խաղաղություն հաստատելու քաղաքական կամք, Ալիևն այդպիսի առաջնորդ չէ

Միայն ժողովրդի մանդատը վայելող իշխանությունն է ունակ արտահայտելու խաղաղություն հաստատելու քաղաքական կամք, Ալիևն այդպիսի առաջնորդ չէ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ունեցած ելույթը: Նա, մասնավորապես, նշել է.

«Տարածաշրջանի ժողովուրդները ժառանգել են բարդ հակամարտություն, որի վերջնական հանգուցալուծումը ենթադրում է այնպիսի տարբերակի համաձայնեցում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Միայն այդ ժողովուրդների մանդատը վայելող իշխանություններն են ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու և խաղաղություն հաստատելու քաղաքական կամքը: Հայաստանում և Արցախում ձևավորվել են իշխանություններ, որոնք ստացել են ժողովրդական քվե և պատրաստ են երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների հետ:

Իշխանությունը հորից ժառանգած և մեկ ընտանիքի շրջանակներում այն կիսող Իլհամ Ալիևն այդպիսի առաջնորդ չէ: Նրա իշխանությունը մշտապես հիմնված է եղել հակամարտության շահարկման, սեփական հասարակությունում Հայաստանի և հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի արմատավորման, այլ ոչ թե սեփական հասարակության կարիքների լուծման վրա:

Իլհամ Ալիևի օրոք է Ադրբեջանը բաց թողել «նավթային բումի» միջոցով ժամանակակից երկիր և հասարակություն կառուցելու պատմական շանսը: Այսօր Ադրբեջանի իշխանությունն աշխարհում հանդես է գալիս որպես ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմ, որն օգտագործում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակը, սեփական ժողովրդին հարստահարելու և լռեցնելու համար:

Տարածաշրջանում գործ ունենք իշխանական մի համակարգի հետ, որտեղ արժեքները փոխարինված են անձի, դինաստիայի և սեփական հարստության պաշտամունքով, իսկ շահերը ենթադրում են ժառանգականության վրա հիմնված իշխանության պահպանումն ամեն գնով: Ցավալի է, որ այդ «ամեն գինը» վճարել և վճարում է ձայնից զրկված Ադրբեջանի ժողովուրդը:

Թեմայի այլ նորություններ