Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածանքով. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    71%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    83%
    7 կմ/ժ
  • Արարատ 26°C
    38%
    12 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    73%
    3 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    49%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    33%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    82%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածանքով. ՔԿ

Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լոռու մարզի բնակչուհին, աշխատելով ընկերությունում, տեղեկացված լինելով, որ տնօրենի որդին որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է կուսակցությունների դաշինքներից մեկում, նրան աջակցելու նպատակով զանգահարել է համագյուղացուն  և  որպես կաշառք՝ առերևույթ առաջարկել 10000 ՀՀ դրամ ընտրակաշառք: Ստանալով մերժում՝ զանգահարել է մեկ այլ համագյուղացու և խոստացել չեղարկել վերջինիս կողմից իրեն պարտք եղած 7500 ՀՀ դրամ գումարը, եթե 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին քվեարկի դաշինքի օգտին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:

Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, խուզարկություն:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ