«Կոմերսանտը» շրջանառության մեջ է դրել Հայաստանը և Ադրբեջանը կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    32%
    11 կմ/ժ
  • Լոռի 21°C
    33%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    43%
    3 կմ/ժ
  • Արարատ 23°C
    27%
    11 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    43%
    11 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    32%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    30%
    13 կմ/ժ
  • Արցախ 23°C
    53%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.19873
  • Դոլար = 395.76

«Կոմերսանտը» շրջանառության մեջ է դրել Հայաստանը և Ադրբեջանը կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզ

«Կոմերսանտը» շրջանառության մեջ է դրել Հայաստանը և Ադրբեջանը կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը շրջանառության մեջ է դրել Հայաստանը և Ադրբեջանի կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզ: «Ինտերլուր» լրատվական գործակալության փոխանցմամբ` երկաթուղային հաղորդակցության մասին կետ կա հունվարի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ:

Ըստ լրատվամիջոցի հրապարակած քարտեզի` երկաթգծերից մեկը սկիզբ կառնի Երևանից և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունով կշարունակվի դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս երկաթգիծը կսկսվի Թուրքիայի Իգդիր քաղաքից և կձգվի Նախիջրանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջան, Ռուսաստան երթուղիով, իսկ երրորդը կմիավորի Երևանը, Նախիջևանը, Ադրբեջանն ու Ռուսաստանի Դաշնությունը:

Հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով սահմանվում է, որ տարածաշրջանում պետք է իրականացնել տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակում:

Թեմայի այլ նորություններ