Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետը հանդիպել է ՀՀ ՊՆ ղեկավարին, ԶՈՒ ԳՇ պետին, այցելել Ծիծեռնակաբերդ և մի շարք զորամասեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    30%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    52%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    43%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    31%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    30%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    69%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    30%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    37%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    36%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27466
  • Դոլար = 394.466

Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետը հանդիպել է ՀՀ ՊՆ ղեկավարին, ԶՈՒ ԳՇ պետին, այցելել Ծիծեռնակաբերդ և մի շարք զորամասեր

Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետը հանդիպել է ՀՀ ՊՆ ղեկավարին, ԶՈՒ ԳՇ պետին, այցելել Ծիծեռնակաբերդ և մի շարք զորամասեր

Հայաստան հունվարի 18-ին ժամանել է Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հունվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Կիպրական կողմին են ներկայացվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քննարկվել են նաև երկու երկրների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը միտված համագործակցության ուղղությունները՝ առկա մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով: Կարևորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ 2019 թվականին նախաձեռնված Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունը, որի շրջանակներում 2021թ․-ին արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ:

«Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին Արցախի հարցում հստակ դիրքորոշման և միջազգային հարթակներում աջակցության համար, հաստատել հայկական կողմի դիրքորոշումները Կիպրոսի հիմնահարցի և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը այս ուղղությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը հաստատել է բոլոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու և նոր ոլորտներ նախաձեռնելու կիպրական կողմի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն այս տարի:

Նշվում է, որ գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղել ՀՀ ՊՆ մի շարք զորամասերում:

Թեմայի այլ նորություններ