Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է: Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել:
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:
Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքը՝ այս մասին ասել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը՝ Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Հանդիպմանը գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը պարզաբանել է խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը՝ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին, նաև վստահեցրել, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար»,-ասված է գրառման մեջ: