Հունվարի 20-ին և 21-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    18%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    71%
    14 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    43%
    12 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    18%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    18%
    9 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    42%
    17 կմ/ժ
  • Արցախ 17°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.22281
  • Դոլար = 394.07

Հունվարի 20-ին և 21-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Հունվարի 20-ին և 21-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Հունվարի 21-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Անցկացվել է հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես, ստորաբաժանման հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են զինծառայողներին անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և առաջադրված մարտական խնդիրների վերաբերյալ։

Հունվարի 20-ին ստուգայց է իրականացվել 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում։Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ. Վարդանյանը ստուգել է դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը։ Տրվել են համապատասխան հրահանգներ ծառայության կազմակերպման և մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Թեմայի այլ նորություններ