ՀՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    41%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    40%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    46%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    39%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    29%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    59%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.1006
  • Ռուբլի = 4.20301
  • Դոլար = 392.602

ՀՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ

 Եռակողմ աշխատանքային խմբում չի քննարկում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով լրագրողի ճշտող հարցին:

«Ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է Հարավայի Կովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը», - ասաց Օվերչուկը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով` տարածաշրջանը կայունացնող ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել: Ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը հիշեցրեց, որ հայկական կողմը բազմիցս հայտարարում էր այն մասին, որ առանց Ադրբեջանի զորքերի Հայաստանի տարածքից դուրսբերման և հայ ռազմագերիների վերադարձման հայկական կողմը չի վերսկսի բանակցությունները Ադրբեջանի հետ, այնինչ՝ բանակցությունները փաստացի վերսկսվել են:

«Ցանկացած շանս, որը կայունացնում է տարածաշրջանում իրավիճակը և բերում է խաղաղություն, պետք է օգտագործել»,- հիշեցմանն ի պատասխան՝ նշեց Մհեր Գրիգորյանը, մեկտեղ նկատելով, որ Ադրբեջանի հետ պետք է խոսել և բանակցել:

Խոսելով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մասին` փոխվարչապետը հայտնեց, որ այս պահին տարածաշրջանի երկաթգծերի վերականգնման մասով եռակողմ աշխատանքային խմբի համար տեսանելի են լուծումները, որովհետև խոսքն այն երկաթգծերի վերականգման մասին է, որոնք ժամանակին եղել են և գործել են:

«Այդ մասով ավելի շատ կենտրոնացված ենք իրավական լուծումների վրա` սահմանային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ նմանատիպ հսկողական գործառույթ կազմակերպելու ուղղությամբ: Ճանապարհների վերականգնման մասով դեռևս ավելի շատ քննարկվում է տեխնիկական լուծումների հարցը»,- եզրափակեց Գրիգորյանը:

Թեմայի այլ նորություններ