ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ապացույցներ է հրապարակել ադրբեջանական ԶՈՒ ամրացման վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    54%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    50%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    66%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    33%
    1 կմ/ժ
  • Արցախ 15°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27207
  • Դոլար = 394.466

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ապացույցներ է հրապարակել ադրբեջանական ԶՈՒ ամրացման վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ապացույցներ է հրապարակել ադրբեջանական ԶՈՒ ամրացման վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է ապացույցներ՝ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ արձագանքելով ՄԻ պաշտպանի գրառմանը, թե ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները, «ուռճացված» էր համարել պաշտպանի դիտարկումներն ու պահանջել ապացույցներ ներկայացնել։

«Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարության պատճառն այն էր, որ ադրբեջանական զինված ուժերի արարքներով կոպտորեն ոտնահարված են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ կյանքի, սեփականության և մյուս կենսական իրավունքները (գնդակոծվում է քաղաքացիական բնակչությունը, մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից և այլն)»,- գրել է Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ պաշտպանին շարունակում են հասցեագրվել քաղաքացիների բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ:

«Ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հայտարարություն հիմնված է փաստահավաք աշխատանքների հավաստի տվյալների վրա»,- վստահեցնում է Թաթոյանը՝ հավելելով․ եթե Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը։

Արման Թաթոյանը նաև տեսանյութ է հրապարակել:

Թեմայի այլ նորություններ