Հայաստանում մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    20%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    34%
    7 կմ/ժ
  • Լոռի 22°C
    47%
    12 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 25°C
    24%
    8 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    15 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    19%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    39%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    20%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    30%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    58%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22854
  • Դոլար = 390.03

Հայաստանում մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները

Հայաստանում մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները

Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը:

Զորավարժություններին մասնակցում են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները:

Գեներալը նաև ընդգծել է, որ նմանատիպ վարժանքներ անց են կացվում տարին մի քանի անգամ, նախապատրաստական պլանի համաձայն։

Հոկտեմբերի 22-ի զորավարժություններին խաղարկվելու է մի քանի սցենար։ Զորավարժություններում ներգրավված է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ինքնագնաց հրետանի։ Ակտիվ փուլից հետո կամփոփվեն արդյունքները, կտրվեն համապատասխան հանձնարարականներ:

Թեմայի այլ նորություններ