Հայաստան է ժամանել Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի երկրորդ պատվիրակությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    57%
    9 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    70%
    7 կմ/ժ
  • Լոռի 2°C
    62%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    62%
    15 կմ/ժ
  • Արարատ 8°C
    36%
    10 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    50%
    7 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    53%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    53%
    11 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    47%
    11 կմ/ժ
  • Արցախ 8°C
    60%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Հայաստան է ժամանել Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի երկրորդ պատվիրակությունը

Հայաստան է ժամանել Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի երկրորդ պատվիրակությունը

Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ իրականացվող «Սպառողների շահերի պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել երկրորդ պատվիրակությունը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄՊՀ-ն:

Այցի շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում «Մրցակցության պաշտպանության գործում հասարակական կազմակերպությունների դերի գնահատում. սպառողներին խորհրդատվություն տրամադրելու նպատակով համապատասխան կառույցների կարողությունների ուժեղացում» թեմայով:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի աշխատակազմին և անձամբ նախագահ Թոմաս Քրոսթնիին ծրագրի իրականացմանն աջակցելու և այդ նպատակով ներդրված ջանքերի համար:

ՄՊՀ նախագահը նշել է, որ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում Լեհաստանի մրցակցային մարմինը հարուստ փորձ ունի, և համագործակցությունն օգտակար կլինի և կնպաստի ՄՊՀ մասնագետների գիտելիքների կատարելագործմանը:

Քննարկմանը ներկա են գտնվել նաև հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը, Շուշան Սարգսյանը, ինչպես նաև հանձնաժողովի աշխատակիցներ:

Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհական զարգացման համագործակցության շրջանակում:

Թեմայի այլ նորություններ