Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    44%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    39%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    51%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    40%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    34%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    59%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20694
  • Դոլար = 391.455

Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները

Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները

Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, ովքեր Ադրբեջանի կողմից գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստան վերադարձած անձինք են․

Երիմյան Նարեկ Վոլոդյայի,

Առաքելյան Արայիկ Արշալույսի,

Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի,

Հակոբյան Գևորգ Արայիկի,

Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի,

Սարգսյան Հարութ Արամայիսի,

Մանասյան Արտյոմ Սուրենի,

Ավետիսյան Էրիկ Հունանի,

Թևոսյան Արման Արթուրի,

Հակոբյան Տիգրան Արմենի։

Նշենք նաև,  որ երեկ կեսօրին ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա Սեյրան Սարգսյանի դին ադրբեջանական կողմն այսօր Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է Արցախի ԱԻ պետական ծառայությանը:

 
Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին:
 
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանցի զինվորականները մուտք էին գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանին, այնուհետև սպանել նրան:

Թեմայի այլ նորություններ