Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    63%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    52%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    58%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    64%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    63%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    43%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    59%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

Սեպտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Գլխավոր շտաբի պետի՝ առաջնագծի վերաբերյալ ներկայացրած իրավիճակից հետո իրադրության որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե Ջերմուկից հաջողվե՞լ է արդյոք հեռացնել ադրբեջանական խմբին, ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Անդրադառնալով հստակեցնող հարցին, թե հակառակորդի խումբը դեռ շարունակո՞ւմ է շրջափակման մեջ մնալ՝ նա կրկնեց, որ ԳՇ պետի կողմից իրադրության ներկայացումից հետո իրադրության որևէ փոփոխություն չկա:

Իսկ ԳՇ պետը սեպտեմբերի 16-ին Ջերմուկում հայտնել էր, որ ադրբեջանակն զորքերից մեկ խումբ գտնվում է բլրի գագաթի վրա: Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի՝ թե սննդով, թե ջրով, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն և ստիպված կլինեն այնտեղից դուրս գալ, խումբը կողքերից շրջափակված է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից:

Անդրադառնալով դիրքային, տարածքային հնարավոր կորուստների մասին հարցին՝ խոսնակն ասաց, որ թե՛ նյութական, թե՛ այլ կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն տրամադրի:

Նա վստահեցրեց, որ բոլոր զոհերի անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո:

«ԶՈՒ-ն ողջ ծավալով կատարում է իր առջև դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի և ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները»,-ասաց Թորոսյանը:

Այն հարցին, թե արդյոք Հայաստանի սահմաններին հակառակորդը շարունակում է ուժերի կուտակել, ՊՆ խոսնակը ասաց․

«Զինված ուժերը ողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի և ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները։ Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում՝նյութական և այլ: Կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների լիարժեք ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»:

Հարցին, թե հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, թե՞ ինչպես ԳՇ պետն ասաց՝ «սպասում եք, որ պաշարները վերջանան եւ ինքնուրույն հետ գնան», ՊՆ խոսնակը պատասխանեց. «ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո իրավիճակի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»:

Թեմայի այլ նորություններ