ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    49%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    67%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակով, որտեղ հուլիսի 28-ի գիշերը ռազմական բախումներ տեղի ունեցան:

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա աճի վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ համաձայնագրերի կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունում», -ասված է հաղորդագրության մեջ:

Զասն անընդունելի է համարել ուժի կիրառումը:

«Ես ողջունում եմ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Կրեմլում տեղյակ են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման մասին, Ռուսաստանի ներկայացուցիչներն էլ մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար:

Թեմայի այլ նորություններ