Համալիր մշակման է ենթարկվում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին օրենքի նոր նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    23%
    2 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    79%
    3 կմ/ժ
  • Արարատ 25°C
    28%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    4 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    23%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    23%
    2 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    43%
    3 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24226
  • Դոլար = 390.03

Համալիր մշակման է ենթարկվում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին օրենքի նոր նախագիծը

Համալիր մշակման է ենթարկվում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին օրենքի նոր նախագիծը

Շրջակա միջավայրի նախարարության ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում զգալիորեն բարձրացվել են աշխատավարձերը, փորձագետների նոր հաստիքներ են ավելացվել, համալիր մշակման է ենթարկվում ՇՄԱԳ փորձաքննության մասին Օրենքի նոր նախագիծը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում։

Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի, ՇՄԱԳ ինստիտուտում մեկնարկած բարեփոխումների, դրա կարգավիճակի և գործունեության  ընթացքի վերաբերյալ հանդիպում-քննարկում է անցկացրել։

ՇՄԱԳ ինստիտուտի կայացումը Շրջակա միջավայրի նախարարության առաջնային ու կարևորագույն խնդիրներից է Այսօր արդեն վստահ կարող ենք ասել՝  առաջին քայլերն արդեն արված են։

ՊՈԱԿ-ի գործունեության և աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ առաջընթացն ակնհայտ է։ Ակնառու առաջընթաց է նաև, այն, որ Կառավարությունն այս տարի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացրել է լրացուցիչ 10.541.7 հազար դրամ գումար՝ ՊՈԱԿ-ի աշխատավարձերի և պահպանման ծախսերի համար։

ՊՈԱԿ-ի ընդհանուր բյուջեն տարվա կտրվածքով կազմել է 56003.5 հազար դրամ, ինչի արդյունքում կատարվել է հաստիքների համալրում, աշխատավարձերի բարձրացում 30-40%-ով, ՊՈԱԿ-ը համալրվել է ավտոմեքենայով,որով փորձագետներն այցելում են փորձաքննության ենթարկվող տարածքներ, ձեռք է բերվել նոր տեխնիկա և գույք։

Նախատեսվում է թվայնացնել գործունեության ավելի քան 20 տարվա արխիվը։ Թվայնացման ընթացքում կենտրոնում նաև կլինեն ժամանակավոր հաստիքներ։

Երկար ժամանակ է՝ աշխատանքներ են տարվում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վրա՝ ներգրավելով միջազգային փորձագետների, հաշվի առնելով այս բնագավառում միջազգային փորձը, ապահովելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը և օրենսդրության համապատասխանեցումը  միջազգային իրավական չափորոշիչներին։

Նոր օրենքով հստակեցվում  և ամրագրվում է փորձաքննության տված եզրակացության և փորձագետի կարգավիճակը, ինչպես նաև՝  ՇՄԱԳ նախագիծ մշակողի լիցենզավորման կարգը, ինչը շատ մեծ բաց էր։

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրել է  2021 թ. հունվարից մինչև հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համառոտ զեկույց։

Նախարարն իր հանդիպումների ընթացքում բազմիցս է նշել, որ  ՇՄԱԳ ՊՈԱԿ-ի, փորձագետի ու փորձաքննության վերաբերյալ հանրության շրջանում բավականին լուրջ մտահոգություններ և անվստահություն կա, ինչը, բնականաբար, ունեցել է իր հիմքերը։ Այսօր լավ աշխատանքով պետք է փարատել այդ մտահոգությունները։

Նաև այս ուղղությամբ դրական տեղաշարժ կա։

2021 թվականի հունվար ամսից մնչև օրս փորձաքննության են ներկայացվել 258 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր և գնահատման հաշվետվություններ։

Սահմանված կարգով տեխնիկական առաջադրանքներ են տրամադրվել  գործունեությունների 110 հայտերի։ Փորձաքննական եզրակացություններ են տրամադրվել 193 գործունեությունների վերաբերյալ և տարբեր ոլորտների գործունեությունների վերաբերյալ տրվել է 12 բացասական եզրակացություն։Նախկինում բացասական եզրակացություններ առհասարակ չեն տրվել, կամ 3-4 դեպք տարվա կտրվածքով։

«Այս ամենի գերնպատակն է՝ բարձրացնել ծառայությունների որակը, գործել բացառապես լիազորությւնների և իրավասությունների շրջանակում՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու»,-նշել է նախարարը։

Հանդիպման ավարտին նախարար Պետրոսյանը գործընկերներին հիշեցրել է ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պատվաստումների մասին. ՊՈԱԿ-ի աշխատակազմի մեծ մասն արդեն պատվաստվել է։

Թեմայի այլ նորություններ