Գրավոր արձագանք Բաքվից դեռ չենք ստացել. Արմեն Գրիգորյանը՝ հայկական կողմի ներկայացրած առաջարկների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    34%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    34%
    4 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    50%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    56%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    39%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    36%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    58%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.21774
  • Դոլար = 397

Գրավոր արձագանք Բաքվից դեռ չենք ստացել. Արմեն Գրիգորյանը՝ հայկական կողմի ներկայացրած առաջարկների մասին

Գրավոր արձագանք Բաքվից դեռ չենք ստացել. Արմեն Գրիգորյանը՝ հայկական կողմի ներկայացրած առաջարկների մասին

Գրավոր արձագանք Բաքվից դեռ չենք ստացել: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ հայկական կողմը անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթ է փոխանցել ռուսական կողմին ու վերջինի միջնորդությամբ՝ Ադրբեջանին:

«Մենք այդ առաջարկությունները գրավոր ենք ներկայացրել, ակնկալում ենք նաև գրավոր արձագանք»,- ասաց Գրիգորյանը:

Արարատ Միրզոյանը նշել էր նաև, որ ներկայացված առաջարկները բխում են վարչապետի, Կառավարության բարձրաձայնած՝ զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից: 

Խոսելով զորքերի հայելային հետքաշման մասին՝ Արմեն Գրիգորյանը մանրամասնեց, որ հիմքում դրվում է Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը:

«Այդ քարտեզով զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Թեմայի այլ նորություններ