«Գլորիա» կարի ֆաբրիկայում վարակակիրների թիվը շեշտակի աճել է. տնօրենին ներկայացվել է պարետի որոշումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    67%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    35%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    35%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    73%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 395.5001
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 393.286

«Գլորիա» կարի ֆաբրիկայում վարակակիրների թիվը շեշտակի աճել է. տնօրենին ներկայացվել է պարետի որոշումը

«Գլորիա» կարի ֆաբրիկայում վարակակիրների թիվը շեշտակի աճել է. տնօրենին ներկայացվել է պարետի որոշումը

Երեկ երեկոյան ժամը 23:00-ի դրությամբ «Գլորիա» կարի արտադրամասում իրականացված 37 թեստավորումների արդյունքում հայտնաբերվել է 17 վարակակիր: Պարետի նույն օրվա որոշման համաձայն՝ այսօրվանից 72 ժամով կասեցվել է արտադրամասի գործունեությունը: Առողղջապահական տեսչական մարմնի հյուսիսային մասնաճյուղի ղեկավարը որոշումն այսօր առավոտյան ներկայացրել է ընկերության տնօրեն Բագրատ Դարբինյանին:

Դարբինյանը նախ հետաքրքրվեց՝ (աշխատակիցներին տեղափոխող գերբեռնված ավտոբուսի) նկա՞րն է պատճառը, այնուհետ, երբ մեկ անգամ եւս տեղեկացավ, որ աշխատակիցներից ոմանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ասաց. «Հիմա նկարն է պատճառը, թե էս վարակվածները»: Հարցին ի պատասխան տեսչական մարմնի հյուսիսային մասնաճյուղի ղեկավար Արմեն Լամբարյանը տեղեկացրեց. «Ձեր աշխատակիցներից 17 հոգու մոտ հայտնաբերվել է դրական պատասխան, նմուշառումները աշխատակիցների շրջանում շարունակվում են, հետագա վարակի կանխարգելման նպատակով 72 ժամով կասեցվում է»:

 
 

Սամվել Լամբարյանը երբ հայտնեց, որ կասեցման պատճառ է նաեւ հայտնի լուսանկարը, երբ աշխատակիցները չեն պահպանում սոցիալական հեռավորությունը, Դարբինյանն ասաց. «Ես ավտոբուս եմ վարձել, թող վարորդը պահեր, ես պարտավոր չեմ… Մարդիկ շարքով գնում նստում են, հլա գային տեսնեին, թե մեջը քանի հոգի է նստած, պահպանված էր, թե պահպանված չէր….ես հնարավոր ա մի հատ հայցով դիմեմ դատարան՝ իմ աշխատանքի դադարեցման վնասի պահանջով… դե բերեք ամբողջ հանրապետությունը 72 ժամով դադարեցնենք»:

Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով պարետի որոշումը, Բագրատ Դարբինյանն ասաց. «Նախ ես չգիտեմ ով ա նկարել, գուցե ֆոտոշոփ ա արել, մեջը չի երեւում, թե քանի հոգի ա: Մենք վարձակալել ենք ավտոբուսը: Ոչ մեկ չի տեսել, թե մեջը քանի հոգի ա: Ես փաստաբանիս հետ կնայեմ որոշումը: Ես ոչ հերքում եմ, ոչ հաստատում, որ ավտոբուսներում կարող էին լինել նաեւ կանգնած մարդիկ, կարող էին նաեւ լինել»:

Դարբինյանի փոխանցմամբ՝ 3 օրվա ընթացքում ընկերությունը կկրի մոտ 20 հազար եվրո գումարի վնաս:

Տեսչական մարմնի հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Սամվել Լամբարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տնօրենը ցանուցված է, դռների վրա փակցվել են գործունեության կասեցման տեղեկատվական թերթիկները, ոստիկանությունն էլ հերթապահություն կիրականացնի՝ ըստ սահմանված կարգի. «Մարտի 14-ից հյուսիսային մասնաճյուղի կողմից իրականացվել են 1000-ից ավելի մշտադիտարկումներ, որրի ընթացքում իրականացվել է շուրջ 200 տնտեսվարողի գործունեության դադարեցում, որից խոշորագույնը «Գլորիա» ձեռնարկությունն է: Այսօր մենք կասեցման գործընթաց ունենք նաեւ Գյումրի քաղաքում,  շուրջ 19  տնտեսվարողի գործունեություն է  դադարեցվելու: 3 օր առաջ Գյումրում դադարեցրել ենք շուրջ 48 տնտեսվարողի գործունեություն, իսկ Վանաձորում 56 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց, որ «Գլորիա» կարի ֆաբրիկայում հաստատվել է 36 դեպք: Հաստատված դեպքերի երեկ հայտարարված թիվը 3 էր:

Աղբյուր՝ armtimes.com

Թեմայի այլ նորություններ