Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մտահոգություն է հայտնել Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    62%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    63%
    3 կմ/ժ
  • Արարատ 10°C
    59%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    80%
    8 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    66%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մտահոգություն է հայտնել Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մտահոգություն է հայտնել Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը մտահոգություն է հայտնել Մարսելի հայկական եկեղեցու վրա թուրք-ադրբեջանական հարձակման դեպքով: Դեսպանությունը նշել է, որ պետք է բացառել նման ոտնձությունները:

«Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրք-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»,- ասված է գրառման մեջ:

Անհայտ անձինք հունվարի 24-ին՝ ժամը 18:40- ին կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ: Մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից և Ֆրանսիայի հարավից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը: Մինչ այս նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, երբ վանդալիզմի էր ենթարկվել Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական խմբավորումը, որը լուծարվել է Ֆրանսիայում:

Թեմայի այլ նորություններ