Դիմակը կրելու կանոնների պահպանումը օրվա հրամայական
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    50%
    2 կմ/ժ
  • Լոռի 18°C
    57%
    6 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    63%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    54%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    33%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 390.04

Դիմակը կրելու կանոնների պահպանումը օրվա հրամայական

Դիմակը կրելու կանոնների պահպանումը օրվա հրամայական

Այսօր մենք ականատեսն ենք մի իրավիճակի, երբ հասարակության յուրահատուկ մտածելակերպի պատճառով մարդկանց կողմից չի ցուցաբերվում պատշաճ վերաբերմունք և լրջություն կորոնավիրուսային համավարակի հանդեպ: Քաղաքացիները դիմակը կրում են ոչ թե իրենց ծեր հարազատներին պաշտպանելու կամ պոտենցիալ վարակակիրներից իրենց պաշտպանելու համար, այլ միայն այն պատճառով, որպեսզի չտուգանվեն: Ամենայն հավանականությամբ, հենց այդպիսի անլուրջ վերաբերմունքն է հանդիսանում պատճառը, որ այսօր մենք ունենք օրական 100-ից ավել վարակակիր, իսկ այսօր արդեն 500-ից ավել նոր հաստատված դեպք:

Այսպես, թե այնպես, բժշկական դիմակները պաշտպանում են վարակից, եթե պահպանվում են հիգիենայի կանոնները։ Առողջապահության նախարարությունը ինչպես ֆեյսբուքով, այնպես էլ հեռուստատեսությամբ բազմաթիվ հոլովակներ հրապարակել և հեռարձակել, թե ինչպես ճիշտ կրել բժշկական դիմակը: Առաջին հերթին, դիմակը պետք է այնպես կրել, որ այն միաժամանակ փակի քիթն ու բերանը, երկրորդ՝ մեկանգամյա դիմակը պետք է փոխարինվի նորով, երբ այն խոնավացել է,կամ կրելուց անցել է առավելագույնը մոտ 3 ժամ: Միևնույն բժշկական մեկանգամյա դիմակները ոչ միայն պիտանի չեն մեկից ավել օգտագործման համար, այլ նաև վտանգավոր են հենց դիմակը կրողի առողջության համար:

Դիմակը կրելու կանոնների պահպանումը այսօր արդեն օրվա հրամայական է դարձել, որովհետև մենք ամեն օր հանդիպում ենք այնպիսի իրավիճակների, երբ տրանսպորտային կանգառներում իրադրությունը մեղմ ասած հուսադրող չէ: Որպես օրինակ, հենց այս լուսանկարում տիրող իրավիճակը, երբ կանգառում տրանսպորտի սպասող քաղաքացիներից միայն մեկն է ճշգրիտ պահպանել դիմակը կրելու կանոնները:

Լուսանկարը՝ Անդրանիկ Ավետիսյանի

 

Թեմայի այլ նորություններ