Դանակահարություն Ազատության հրապարակում. մեկ անձ ձերբակալվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    71%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    83%
    7 կմ/ժ
  • Արարատ 26°C
    38%
    12 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    73%
    3 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    49%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    33%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    82%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Դանակահարություն Ազատության հրապարակում. մեկ անձ ձերբակալվել է

Դանակահարություն Ազատության հրապարակում. մեկ անձ ձերբակալվել է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և ոստիկանության զորքերի ծառայողները փետրվարի 26-ին Սայաթ-Նովայի պողոտայից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել չորս պատանիների: Նույն օրը ժամը 19.20-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված պատանին հայտնել է, որ Օպերայի բակում իրեն դանակահարել են:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 19.00-ի սահմաններում Ազատության հրապարակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 2004 թ. ծնված մեկ այլ պատանի, որը ժամը 20.40-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դանակահարողը ձերբակալվել է, բերման ենթարկված մյուս պատանիները բաց են թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ