Չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ. ոստիկանության բացահայտումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    48%
    15 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    48%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    6 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    40%
    2 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    46%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    40%
    8 կմ/ժ
  • Արցախ 21°C
    41%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21313
  • Դոլար = 395.1

Չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ. ոստիկանության բացահայտումը

Չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ. ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ 2012-2013 թվականներին մի ՍՊ ընկերության տնօրինությունը, նպատակ ունենալով չվճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը, հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջացնող հարկային 8 հաշիվներում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ։

Մասնավորապես, մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի Միկոյան փողոցում կառուցված բազմաբնակարան բնակելի համալիրի բնակարանների վաճառքի ընթացքում հարկային հաշիվներում 1 քմ-ի արժեքը ձևակերպվել է 162 000-171 000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ավտոկայանատեղիների 1 քմ-ի արժեքը՝ 60 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Սակայն փաստացի բնակարանների 1 քմ-ն վաճառվել է 740-980 ԱՄՆ դոլարին համարժեք, իսկ ավտոկայանատեղիները՝ յուրաքանչյուրը՝ 15 000 ԱՄՆ դոլարով։

Արդյունքում՝ թաքցվել է ընկերության 119 910 227 դրամի շրջանառությունը, և չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 39 973 273 դրամի հարկ, որից 19 989 035 դրամը՝ ավելացված արժեքի հարկ, իսկ 19 984 238-ը՝ շահութահարկ։

Առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննության։

Թեմայի այլ նորություններ