Բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում. Ալեն Սիմոնյանը՝ ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    57%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    45%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    28%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    34%
    7 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    68%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    38%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    35%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.28063
  • Դոլար = 394.714

Բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում. Ալեն Սիմոնյանը՝ ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում

«Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ մարտահրավերները պահանջում են ակտիվ համագործակցություն ազգային խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների միջև:

«Եվրոպայի խորհուրդն ազդեցություն ունի ավելի քան 800 միլիոն մարդկանց կյանքերի վրա: Այսօր աշխարհը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: Մենք ապրում ենք մեծ ձևափոխումների ժամանակներում, որտեղ ահաբեկչությունը կարող է գերիշխել խաղաղության և անվտանգության վրա, և երբ արտաքին քաղաքականությունը կարող է ուղեկցվել անհանդուրժողականությամբ»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Խորհրդարանի ղեկավարն առանձնակի կարևորել է ժողովուրդների՝ խաղաղ և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի լիարժեք իրացումը՝ հավելելով. «Եվրոպական բոլոր քաղաքացիների ապագան հնարավոր է միայն խաղաղ միջավայրում: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար այն ունի հատուկ իմաստ, քանի որ բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում»:

Այդ համատեքստում օրենսդրի ղեկավարն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, համապարփակ և երկարատև կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ալեն Սիմոնյանն անվտանգության հարցերում կարևորել է հարևանային քաղաքականության դերակատարությունը:

«Եվրոպայի կայունությունը փոխկապակցված է հարևանների անվտանգության հետ: Մենք պատրաստ ենք աշխատել միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների հետ, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմամբ: Մենք կարիք ունենք միասնության, համերաշխության և գլոբալ գործընկերության` համընդհանուր խնդիրների լուծման համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը: 

Թեմայի այլ նորություններ