ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց «Հատուկ լեռնափրկարար ծառայություն»-ը մասնավորեցնելու նախագծին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    58%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    0 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    35%
    4 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    58%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    58%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    63%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    58%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    40%
    0 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց «Հատուկ լեռնափրկարար ծառայություն»-ը մասնավորեցնելու նախագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց «Հատուկ լեռնափրկարար ծառայություն»-ը մասնավորեցնելու նախագծին

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն մասնավորեցման ցանկում ընդգրկելու նախագծին: «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: 

«Նախագծով առաջարկվում է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն ընդգրկել պետական գույքի մանավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքի մաս կազմող մասնավորեցման առաջարկվող օբյեկտների ցանկում:  Ընկերությունը մասնավորեցման ներակայացվող օբյեկտների ցանկում ընդգրկելու համար հիմք է հանդիսացել ԱԻՆ-ի առաջարկը և այն հանգամանքը, որ ընկերության մասնավորեցումը հնարավորություն կտա կատարել ներդրումներ, կառավարել ավելի արդյունավետ, ինչպես նաև մասնավորեցման արդյունքում կձևավորվի ծառայությունների մատուցման մրցակության շուկա, ինչը կնպաստի մատչելի և որակյալ ծառայություն մատուցող ընկերությունների ստեղծմանը և բարձրորակ լեռափրկարար ծառայության մատուցմանը»,-ասաց Բաբայանը:

Ընկերության մասնագիտացված ստորաբաժանումների անձնակազմերը պարբերաբար անցնում են ուսուցում և ստանում փրկարարի որակավորում: 

Թեմայի այլ նորություններ