Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 21-րդ տարելիցն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    36%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    48%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    57%
    14 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    7 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    14 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    40%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    30%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23607
  • Դոլար = 390.04

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 21-րդ տարելիցն է

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 21-րդ տարելիցն է: 1999 թվականի այս օրը զինված հանցագործների մի խումբ ներխուժեց Ազգային Ժողով ու գնդակահարեց պետական այրերի: Ահաբեկչությանը զոհ գնացին Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Դատարանը 2003 թվականի դեկտեմբերի 2-ին արձակեց դատավճիռը. նրանցից վեցը, այդ թվում՝ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Նախորդ տարի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի միջնորդության հիման վրա ահաբեկչության կազմակերպիչների և հովանավորների վերաբերյալ գործի անջատված մասի նախաքննությունը վերսկսվեց, ԱԱԾ-ում ստեղծվել է քննչական խումբ:

Զոհված Արմենակ Արմենակյանի կինը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ամեն անգամ այս օրը մեր ընտանիքներում հիշում ենք այնպես, ինչպես առաջին օրը: Այդ բոթը ցնցեց մեզ, մեր ընտանիքներին, մեր բարեկամներին, հայ ժողովրդին: Դա, կարելի է ասել, մեծ ահաբեկչություն էր, ոճրագործություն»:

Ըստ կնոջ՝ Արմենակ Արմենակյանի սպանությունն առ այսօր առեղծված է: «Արմենակը չէր կարող միջանցքում հանգիստ նստել՝ լսելով կրակոցներ: Նա, կարծում եմ, որ այդտեղ չի եղել:  Վարկած կա, որ եղել է ճաշարանում: Բացի այդ 5 հոգուց, եղել են այլ մարդիկ, որոնք գուցե վախից դրդված, որ Արմենակ Արմենակյանը տեսել է իրենց, և, վրեժխնդիր կլիներ, վախից նրան սպանել են»,-ասաց նա:

Արմենակյանի կինը նշեց, որ դիմել են նաև գործող կառավարությանը, որպեսզի վերաբացվի Հոկտեմբերի 27-ի գործը,  որպեսզի հասկանան, թե ովքեր են կանգնած եղել այդ ոճրագործության թիկունքում: 

ԱԺ նիստի մեկնարկից առաջ պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին մարտի դաշտում ընկածների ու հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: Պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել։ ԱԺ պատգամավորներն այսօր ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: 

 

Թեմայի այլ նորություններ