Աշտարակ քաղաքի բանկում պայթյունից տուժած 6 անձինք այրվածքներ են ստացել, 4 հոգի տեղափոխվել է Երևան. ԱՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    49%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    67%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Աշտարակ քաղաքի բանկում պայթյունից տուժած 6 անձինք այրվածքներ են ստացել, 4 հոգի տեղափոխվել է Երևան. ԱՆ

Աշտարակ քաղաքի բանկում պայթյունից տուժած 6 անձինք այրվածքներ են ստացել, 4 հոգի տեղափոխվել է Երևան. ԱՆ

Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի:

Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ԱԻՆ-ի հրապարակած նախնական տվյալների՝ բանկում պայթյունի հետևանքով կար մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել էին Աշտարակ քաղաքի ԲԿ:

Դեպքը տեղի էր ունեցել Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում, պայթունի հետևանքով  մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:

Բանկի մամուլի ծառայությունը խոստացել է փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն ներկայացնել տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները:

Թեմայի այլ նորություններ