Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Ավինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    57%
    9 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    65%
    4 կմ/ժ
  • Լոռի 2°C
    62%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    62%
    15 կմ/ժ
  • Արարատ 8°C
    36%
    10 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    50%
    7 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    57%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    57%
    9 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    47%
    11 կմ/ժ
  • Արցախ 8°C
    60%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Ավինյան

Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Ավինյան

Մինչև օգոստոսի 10-ը կներկայացնենք ծրագիր, թե ինչպես են սեպտեմբերի 1-ից վերաբացվելու ուսումնական հաստատությունները: Այս մասին այսօր Պարետատան նիստից հետո հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա շեշտեց, որ արտակարգ դրությունը երկարացվելու է եւս մեկ ամսով, սակայն ավելի մեղմ սահմանափակումներով:

Ավինյանն ընդգծել է, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։ «Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը»,- ասել է նա։ Ավինյանը հավելել է, որ պարետատունն առաջնային ուշադրություն է դարձնում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: «Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր
ոլորտներում կառավարման ծրագրեր մշակելու վրա՝ հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը»,- ասել է փոխվարչապետը՝ ավելացնելով, որ պարետատան օգոստոսի 5-ի նիստում տեղի է ունեցել առաջին քննարկումը: «Մինչև օգոստոսի 10-ը մենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Թեմայի այլ նորություններ