Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպմանը կարևորել է բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    14%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    16%
    7 կմ/ժ
  • Լոռի 18°C
    34%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    49%
    5 կմ/ժ
  • Արարատ 25°C
    16%
    18 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    62%
    10 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    14%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    47%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    14%
    11 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    26%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    72%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20525
  • Դոլար = 391.455

Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպմանը կարևորել է բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը

Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպմանը կարևորել է բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը:

Հանդիպման սկզբում ողջունելով իր ռուս գործընկերոջը՝ Արմեն Գրիգորյանը ընդգծեց, որ երկկողմ հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ինչպես երկու երկրների անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև փոխգործակցության խորացման, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգային ոլորտում հարաբերությունների զարգացման փոխադարձ հետաքրքրվածության մասին:

Այնուհետև քարտուղարները քննարկեցին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրեց դեռ մայիս ամսից Հայաստանի սուվերեն տարածքի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում անընդունելի է՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը:

Խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հնարավորության մասին՝ Արմեն Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին, որը կբերի կայուն խաղաղություն և զարգացման հնարավորություն Հարավային Կովկասի տարածաշրջան՝ այս ճանապարհին կարևորելով բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը:

Նիկոլայ Պատրուշևը նույնպես կարևորեց ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը՝ ընդգծելով, որ վերջինս հնարավորություն կտա ապահովել տարածաշրջանում կայուն խաղաղություն:

Զրույցի առանցքային հարցերից մեկը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն էր:

Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, մինչդեռ ադրբեջանական կողմը մինչ օրս չի կատարում իր այդ պարտավորությունը ամբողջությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարը հույս հայտնեց, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա բոլոր հայ ռազմագերիների շուտափույտ վերադարձը հայրենիք:

Իր խոսքում Նիկոլայ Պատրուշևը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին, այս հարցում կարևորեց Մինսկի խմբի համանախագարների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:

Թեմայի այլ նորություններ