Արմեն Գրիգորյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    16%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    24%
    30 կմ/ժ
  • Լոռի 19°C
    44%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    63%
    3 կմ/ժ
  • Արարատ 27°C
    32%
    1 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    70%
    5 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    18%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    46%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    16%
    4 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    33%
    4 կմ/ժ
  • Արցախ 19°C
    80%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21008
  • Դոլար = 395.1

Արմեն Գրիգորյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

«Լավ հանդիպում՝ Բրյուսելում՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկայիս կարգավիճակը՝ Ժնևում արտգործնախարարների հանդիպումից հետո։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- գրել է պաշտոնյան։

Բրյուսել այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: 

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից: 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնել կանոնավոր երկխոսություն:

Թեմայի այլ նորություններ