Արա Սաղաթելյանը և Անժելա Էլիբեգովան բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն. փաստաբան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    58%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    0 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    35%
    4 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    58%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    58%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    63%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    58%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    40%
    0 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Արա Սաղաթելյանը և Անժելա Էլիբեգովան բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն. փաստաբան

Արա Սաղաթելյանը և Անժելա Էլիբեգովան բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն. փաստաբան

Փաստաբան Հակոբ Ենոքյանը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին բերման ենթարկելու մասին:  

«ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին վստահորդիս՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի և հարակից երկու այլ աշխատասենյակների խուզարկությունը: Չնայած որ խուզարկվել է երեք աշխատասենյակ, որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ քննիչի կողմից կայացված որոշում, այսինքն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` բնակարանին հավասարեցված անձնական աշխատասենյակը խուզարկվել առանց դատարանի որոշման, ինչը ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է: Այս «խուզարկության» ավարտից հետո վստահորդս՝ Արա Սաղաթելյանը, բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն»,- գրել է Ենոքյանը:

Փաստաբան Դավիթ Ավագյանը հայտնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային բերման ենթարկելու մասին: Այս մասին փաստաբանը գրել է Ֆեյսբուքի իր էջում: 

«Գտնվում եմ ԱԱԾ շենքում։ Իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Արդեն 40 րոպեից ավելին ԱԱԾ աշխատակիցները ինձ թույլ չեն տալիս մուտք գործել շենք և հանդիպել վստահորդիս հետ՝ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, որով կոպիտ կերպով խախտվում է վստահորդիս պաշտպանության իրավունքը։ Հայտարարում եմ, որ ցանկացած դատավարական գործողություն, որ կատարվել է իր կողմից ընտրված փաստաբանի բացակայությամբ, ապօրինի է»,- գրել է Դավիթ Ավագյանը։

Թեմայի այլ նորություններ