ԱՄՆ-ի համար շարունակում են մտահոգիչ մնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրկնվող միջադեպերը. դեսպանատուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    9 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    1 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    37%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    83%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

ԱՄՆ-ի համար շարունակում են մտահոգիչ մնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրկնվող միջադեպերը. դեսպանատուն

ԱՄՆ-ի համար շարունակում են մտահոգիչ մնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրկնվող միջադեպերը. դեսպանատուն

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը պատասխանել է Գեղարքունիքի սահմանին Ադրբեջանի վերջին սադրանքների և ոտնձգությունների կապակցությամբ «Լուրերի» հարցմանը: 
 
«Միացյալ Նահանգների համար շարունակում են մտահոգիչ մնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրկնվող միջադեպերը, որոնցից վերջինը Գեղարքունիքի մարզում էր, և կորուստների մասին հաղորդումները։ Մենք ի սրտե ցավակցում ենք զոհերի ընտանիքներին։ Ինչպես այսօր նշված էր պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ, մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում պահպանել հրադադարի իրենց հանձնառությունը՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։ Նշենք, որ օրերս դեսպան Թրեյսին այցելել էր տարածքներից մեկը, որտեղ միջադեպեր են գրանցվում։
 
Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները հետևողականորեն նշել է, որ մտահոգության տեղիք տվող մնացյալ հարցերը լուծելու համար անհրաժեշտ են հավելյալ ջանքեր։ Մենք շարունակում ենք կոչ անել լիարժեք մասնակցել բանակցություններին ու երկխոսությանը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղության և տևական քաղաքական կարգավորման»,-նշված է ՀՀ-ում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության պատասխանի մեջ

Թեմայի այլ նորություններ