Ակտիվիստները գրոհել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան շենքը, իջեցրել դրոշը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    34%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    63%
    15 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    13 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    52%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    31%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    50%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Ակտիվիստները գրոհել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան շենքը, իջեցրել դրոշը

Ակտիվիստները գրոհել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան շենքը, իջեցրել դրոշը

Լոնդոնում մի խումբ ակտիվիստներ գրոհել են Ադրբեջանի դեսպանատան շենքը և ճակատից հեռացրել դրոշը: Ութ մարդ ձերբակալվել է՝ հայտնում է Metro-ն։

Սոցիալական ցանցերում տարածվող կադրերում երևում է, որ մի խումբ տղամարդիկ դրոշներ են ծածանում դեսպանատան պատշգամբից:

Խմբավորման անդամները ներխուժել են դեսպանության շենք` ճանապարհին կրակի ու սրի բաժին դարձնելով ամեն ինչ: Պատի վրա արաբերեն կարգախոսներ են փակցվել, իսկ Ադրբեջանի դրոշը իջեցվել է։ Ադրբեջանցի դիվանագետները փրկվել են միայն բրիտանական ոստիկանության միջամտության շնորհիվ։

Անհասկանալի է, թե որն է եղել բողոքի ակցիայի պատճառը, սսակայն այն ղեկավարել է «Մահդիի ծառաների միություն» կոչվող խումբը:

Սա Լոնդոնում գործող շիա մահմեդական կազմակերպություն է, որը ցանկանում է «քաղաքակրթական գերակայություն» հաստատել՝ ինչպես ասվում է խմբավորման կայքում:

Կազմակերպության անդամները որպես պատճառ վկայակոչել են Ադրբեջանի կառավարության կողմից հալածանքները երկրում որոշ շիա մահմեդականների նկատմամբ:

Հայտարարության մեջ խմբավորումը նշել է, որ իրենց առաջնորդը հրահանգել է «հրատապ գործողություններ ձեռնարկել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։

Յասեր Ալ-Հաբիբը, որը Մեծ Բրիտանիայում ապաստան է ստացել իր հայրենի Քուվեյթի իշխանությունների հետ կոնֆլիկտի մեջ մտնելուց հետո, Բուքինգհեմշիրում մզկիթ է ղեկավարում:

Յասեր ալ-Հաբիբը, հակասական հոգեւորական է, ում «Երկնային տիկինը» ֆիլմը հանվել էր բրիտանական կինոթատրոններից այս տարվա սկզբին՝ որոշ սուննի մահմեդականների բողոքի ցույցերից հետո, որոնք վիրավորված էին իսլամի պատմության նրա մեկնաբանումից։

Թեմայի այլ նորություններ