Ադրբեջանը Հայաստանի դեմ գործողություններում կարող է գործի դնել "մահապարտներին". WarGonzo
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    13%
    6 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    14%
    11 կմ/ժ
  • Լոռի 19°C
    27%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    52%
    11 կմ/ժ
  • Արարատ 26°C
    16%
    16 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    56%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    13%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    28%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    13%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    25%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    67%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.1006
  • Ռուբլի = 4.19355
  • Դոլար = 391.455

Ադրբեջանը Հայաստանի դեմ գործողություններում կարող է գործի դնել "մահապարտներին". WarGonzo

Ադրբեջանը Հայաստանի դեմ գործողություններում կարող է գործի դնել "մահապարտներին". WarGonzo

WarGonzo նախագիծը (նախագծի հեղինակն է ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը) հայտնում է, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ երեկ Բաքու է ժամանել Իդլիբում կռվող թուրքամետ սիրիական ահաբեկիչների հերթական խմբավորումը և ներկայումս հստակեցվում է դրա քանակը ինչպես նաև տեղակայման վայրը: Նախագծի Ստամբուլյան աղբյուրները նշում են, որ Ադրբեջանում տեղակայված զինյալների մեջ կան հավանական մահապարտներ և հենց նրանց համար է, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը պատրաստում են այսպես կոչված «շահիդ-մոբիլներ», որոնք լցված են պայթուցիկ նյութերով:

Սեմյոն Պեգովը կարծում է, որ նման մարտավարությունը կարող է լուրջ դժվարություններ ստեղծել հայկական բանակի համար, քանի որ ռուս զինվորականները, ինչպես նաեւ Մասնավոր ռազմական ընկերության մարտիկները դրա հետ բախվել են Սիրիայում եւ կորուստներ են կրել նման ակցիաներից հետո:

Ադրբեջանա-հայկական նոր հակամարտության դեպքում գրոհայինների համար առաջ է գալիս մոտիվացիայի սուր խնդիր: Յուրաքանչյուր «ջիհադիստ» չէ, որ պատրաստ է ինքն իրեն քայքայել օտար հողում և հանուն քաղաքական նպատակների։ Այժմ թուրք համակարգողները փորձում են ձեւակերպել կրոնական ենթատեքստ պատերազմի արմատական ​​(իսկ իրականում ահաբեկչական) մեթոդների օգտագործման համար: WarGonzo նախագիծը հայտնում է նաև, որ Twitter-ի արաբական հատվածում հրապարակվում են Ադրբեջանում զոհված թուրքամետ պրոքսի 11 վարձկանների անունները:

Թե որքանով է այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում, դեռ պարզ չէ։ Իսկ նախօրեին սոցցանցերում ակտիվորեն տարածվել էր տեսանյութ, որում իբր վիրավորվել էր հայ-ադրբեջանական ռազմաճակատում սիրիացի գրոհայինը։ Մեկ այլ Տելեգրամ ալիք հաղորդում է նաև մանրամասներ։ Ռիբար տելեգրամ ալիքին հաջողվել է ձեռք բերել գրոհայինի մասնակցությամբ ձայնագրություն, որում նա մասնավորապես ասում է․

«Իրավիճակը շատ շատ բարդ է, անընդհատ անկանոն կրակոցներ: Տեղակայեցին 40 հոգու, 4-5 ժամվա ընթացքում 30 մարդ սպանվեց, 10 վիրավոր: Հիվանդանոցից վիրավորներից մեկը տեսանյութ էր ձայնագրել, բոլորդ տեսել եք նրան»: 

Թեմայի այլ նորություններ