Ադրբեջանը ագրեսոր պետություն է, և Ադրբեջանը պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն. Էդմոն Մարուքյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    43%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 2°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    67%
    13 կմ/ժ
  • Արարատ 10°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    55%
    8 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    43%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    43%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    45%
    9 կմ/ժ
  • Արցախ 8°C
    65%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27657
  • Դոլար = 395.501

Ադրբեջանը ագրեսոր պետություն է, և Ադրբեջանը պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը ագրեսոր պետություն է, և Ադրբեջանը պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն. Էդմոն Մարուքյան

«Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի իշխանությունները ռազմական հանցագործություններ են կատարում»:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ նկատելի է, թե ինչպես են ադրբեջանական բանակի զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին:

«Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պետք է պատասխան տա այս վայրագությունների համար։ Ադրբեջանը ագրեսոր պետություն է և Ադրբեջանը պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն»,- շեշտել է Մարուքյանը:

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի մասին, որում նշված է.

«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութ։

Տեսանյութի իսկությունն այս պահին պարզել ենք. այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։ Փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի մեր և այլ շտեմարաներում առկա համանման տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ։

Սա ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հերթական պատերազմական հանցագործությունն է, որի աղբյուրը հայատյացության հետևողական քաղաքականությունն է, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ դրսևորվելով կրթական բովանդակությունից սկսած հանրային կյանքի բոլոր ոլորտներում և հենց այդ երկրի նախագահի հայտարարություններում։ Այս արձանագրություններն ի դեպ նաև արված են ՄԱԿ Ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի՝ վերջերս Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցում։

Այս տեսանյութը, ի թիվս մյուսների, կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում և կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։

Այսօր ՄԱԿ օրացույցում նշվում է «Բռնության դեմ պայքարի օրը», սակայն պատերազմական այս հանցագործություններին հարցի վերաբերյալ միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կառույցների ոչ համարժեք արձագանքը ցավոք ՄԱԿ օրացույցում միայն նման նոր օրեր լրացնելու ռիսկ է պարունակում»։

Նշենք՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որը, ըստ ֆեյսբուքյան օգտատերերի, ամենայն հավանականությամբ արվել է Ադրբեջանի՝ վերջին հրահրած ագրեսիայի ժամանակ: Տեսանյութում նկատելի է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողները գնդակահարում են գերեվարված հայ զինծառայողներին: Տեղեկությունները խիստ նախնական են և չճշտված: Հաշվի առնելով տեսանյութում առկա գերզգայուն կադրերը՝ այն չենք հրապարակում:

Հիշեցնենք, որ տեսանյութին արձագանքել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ այն անվանելով ռազմական հանցագործություն, իսկ Հ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, անդրադառնալով տեսանյութին, հայտնել է, որ իսկության մասով որևէ կասկած չկա. ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։

Թեմայի այլ նորություններ