Ադրբեջանն ուժեր կուտակում սահմանի երկայնքով. Շուշան Ստեփանյանը վստահեցնում է՝ հակառակորդի որևէ շարժ աննկատ չի մնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    17%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    17%
    11 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    44%
    6 կմ/ժ
  • Արարատ 23°C
    23%
    8 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    38%
    7 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    8 կմ/ժ
  • Գեղարքունիք 23°C
    50%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    23%
    5 կմ/ժ
  • Արցախ 19°C
    34%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 583.96
  • Ռուբլի = 6.4604
  • Դոլար = 494

Ադրբեջանն ուժեր կուտակում սահմանի երկայնքով. Շուշան Ստեփանյանը վստահեցնում է՝ հակառակորդի որևէ շարժ աննկատ չի մնում

Ադրբեջանն ուժեր կուտակում սահմանի երկայնքով. Շուշան Ստեփանյանը վստահեցնում է՝ հակառակորդի որևէ շարժ աննկատ չի մնում

Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը ուժեր է կուտակում սահմանի երկայնքով և նախապատրաստվում է գործողությունների, իրականությանը չեն համապատասխանում: Sputnik Արմենիայի հետ զրույցում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը հերքեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Նման ապակառուցողական հատարարություններն ակնհայտ ապակայունացման միտում ունեն: ՀՀ ԶՈւ-ն զբաղված է ամենօրյա պատրաստությամբ և լրացուցիչ որևէ գործողություններ չի կատարում»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ փոխարենը Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով, ինչին ՀՀ ԶՈւ-ն հետևում է հնարավոր բոլոր միջոցներով:

Ստեփանյանը վստահեցնում է՝ հակառակորդի որևէ շարժ աննկատ չի մնում:

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, թե ըստ Բաքվի ունեցած հետախուզական տվյալների՝ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի Հանրապետությունը զորքեր է կուտակում։

Թեմայի այլ նորություններավելին