Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    2 կմ/ժ
  • Լոռի 18°C
    57%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    60%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    31%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    54%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    46%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    33%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 390.04

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից` նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ` իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: 

Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: 

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության լրատվական ծառայությունից` առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչության ուղղությամբ՝ խոչընդոտել իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները: 

Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին:

Թեմայի այլ նորություններ