Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    57%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    60%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    74%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    38%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    80%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20334
  • Դոլար = 391.455

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի

ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:45-16:55-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ի ժամը 19։35-ից նոյեմբերի 28-ի ժամը 08։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Թեմայի այլ նորություններ