Ադրբեջանական զինված ուժերը կրկին թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա՝ քաղաքացիական տների ուղղությամբ. ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    20%
    6 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    32%
    7 կմ/ժ
  • Լոռի 19°C
    47%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    66%
    11 կմ/ժ
  • Արարատ 24°C
    18%
    1 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    58%
    10 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    20%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    43%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    20%
    6 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    27%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22674
  • Դոլար = 390.04

Ադրբեջանական զինված ուժերը կրկին թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա՝ քաղաքացիական տների ուղղությամբ. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը կրկին թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա՝ քաղաքացիական տների ուղղությամբ. ՄԻՊ

Մոտ մեկ ժամ առաջ՝ Հոկտեբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ: Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի:
 

Սրանք ահաբեկչական հանցավոր արարքներ են: Այս սանձարձակությունները ադրբեջանական իշխանությունների թշնամանքի ու ֆաշիզմի քաղաքականության ուղիղ արդյունքն են: Ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը: Այս արարքը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պետք կատարվի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևի անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու պահանջը:

Թեմայի այլ նորություններ