Ադրբեջանական կողմն առաջարկել է նոյեմբերից տեղափոխել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 0°C
    80%
    2 կմ/ժ
  • Շիրակ -1°C
    80%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    43%
    12 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Արարատ 1°C
    40%
    4 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    21%
    7 կմ/ժ
  • Արմավիր 1°C
    80%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    39%
    11 կմ/ժ
  • Արագածոտն -1°C
    80%
    2 կմ/ժ
  • Կոտայք -3°C
    32%
    4 կմ/ժ
  • Արցախ 18°C
    19%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 438.8004
  • Ռուբլի = 4.45635
  • Դոլար = 402.883

Ադրբեջանական կողմն առաջարկել է նոյեմբերից տեղափոխել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը

Ադրբեջանական կողմն առաջարկել է նոյեմբերից տեղափոխել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը

Ադրբեջանական կողմն առաջարկել է նոյեմբերից տեղափոխել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է երկուշաբթի օրը հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման արդյունքներով։

«Հաշվի առնելով չսահմանազատված սահմանի լարվածությունը՝ Ադրբեջանն առաջարկել է հանդիպմանը սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես ավելի վաղ պայմանավորվել էր, այլ այս տարվա հոկտեմբերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ժնևում ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը նախապատրաստելու հանձնարարականի համաձայն։ Հանձնարարականը ԱԳ նախարարները տվել են օգոստոսի 31-ին Բրյուսելում երկու երկրների ղեկավարների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ կայացած բանակցություններից հետո։

Թեմայի այլ նորություններ