21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ»-ում. հարուցվել է քրգործ. դատախազություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    50%
    7 կմ/ժ
  • Լոռի 14°C
    51%
    10 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    33%
    6 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    47%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    50%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.2173
  • Դոլար = 395.501

21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ»-ում. հարուցվել է քրգործ. դատախազություն

21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ»-ում. հարուցվել է քրգործ. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը, որոնց արդյունքում ձեռք են բերվել բազմաթիվ առերևույթ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ: 

Մասնավորապես, պարզվել է, որ ընկերությունում շինարարական աշխատանքներն անորակ կատարելու, փաստացի չկատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերով հաշվարկելու և դրանց դիմաց վճարելու, գնումների ընթացակարգերում թույլ տրված չարաշահումների, ընկերության համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով պայմանագրեր կնքելու և այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21.010.739.100 ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ՊՎԾ կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել փաստաթղթեր կեղծելու, ընկերության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության և ընկերության իրավունքների ու օրինական շահերի խախտման առումով էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, իրենց վստահված դրամական միջոցները վատնելու վերաբերյալ բավարար տվյալներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (յուրացումը կամ վատնելը, որ կատարվել է խոշոր չափերով), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացումը կամ վատնելը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) ու 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Թեմայի այլ նորություններ