2021-ի առաջին տասնօրյակում տարածված կեղծ և մանիպուլյատիվ նյութերն՝ ամփոփ. Տեղեկատվության ստուգման կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    44%
    17 կմ/ժ
  • Լոռի 2°C
    44%
    17 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    70%
    7 կմ/ժ
  • Արարատ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Սյունիք 6°C
    71%
    11 կմ/ժ
  • Արմավիր 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Արցախ 3°C
    85%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 637.6957
  • Ռուբլի = 7.13483
  • Դոլար = 528

2021-ի առաջին տասնօրյակում տարածված կեղծ և մանիպուլյատիվ նյութերն՝ ամփոփ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

2021-ի առաջին տասնօրյակում տարածված կեղծ և մանիպուլյատիվ նյութերն՝ ամփոփ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Ապատեղեկատվությունների և մանիպուլյատիվ նյութերի հոսքը մեկնարկեց 2021 թվականի առաջին իսկ օրերին, երբ մեկը մյուսին հաջորդեցին հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերին առնչվող չճշտված տեղեկություններ։

  • Հունվարի 4-ին «Mediaport» տելեգրամյան ալիքը գրեց, թե իբր Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքն արդեն հանձնվել է Ադրբեջանին։ Ասվում էր, որ նույն ճակատագրին է արժանանալու նաև Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը։

Հարկ է նշել, որ Շուռնուխ համայնքը չի հանձնվել հակառակորդին։ Թշնամու վերահսկողության տակ է անցել գյուղի 11 տուն, այն հատվածը, որը տարիներ շարունակ վիճահարույց է եղել։ Կառավարությունը հայտարարել է, որ տները կորցրած մարդկանց համար նոր տներ կկառուցվեն։

 Ինչ վերաբերում է Տիգրանաշեն համայնքին, ապա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հայտնել էր

«Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի Զինված ուժերի կողմից և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու՝  ո՛չ հիմա, ո՛չ երբևէ»։

  • Նույն օրը տելեգրամյան այդ ալիքը գրեց, թե առավոտյան Սյունիքի Դավիթ Բեկ համայնքի սահմանապահ կետից ադրբեջանցիները հայ զինվոր են առևանգել։

ՀՀ պաշտպանության նախարարությունից, մեկնաբանելով տեղեկությունը, հայտնեցին, որ նման դեպք չի գրանցվել։ Ապատեղեկատվություն է։

  • Լրատվականներից մեկը գրել էր այն մասին, որ Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից ահազանգեր են ստացվել, թե իբր ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների զորացրում չի իրականացվում։

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացանք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Զորահավաքն ու զորացրումը սահմանված ժամկետներում և սահմանված կարգով իրականացվելու են։
 
Հերքվեց նաև «Mediaport»-ի տարածած այն լուրը, թե պայմանագրային զինծառայողները աշխատանքային պայմանագրերի դադարեցման ծանուցագրեր են ստացել։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ տարածվող լուրը կեղծ է։

  • Հունվարի 8-ին նույն տելեգրամյան ալիքը տեղեկություն տարածեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը տարածքային նոր զիջումների է գնալու և, իբր, զիջումներին վերաբերող փաստաթուղթն ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով։

ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանը հերքեց՝ հայտնելով, որ նախարարությունում որևէ փաստաթուղթ, որևէ պայմանագիր չկա։ Տարածվող լուրն ապատեղեկատվություն է։

Հավելենք նաև, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում ևս նման կետ չկա։

  • Որոշ լրատվականներ մանիպուլացրեցին ու կեղծիք տարածեցին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողակարգի վերաբերյալ։ Գրում էին, թե վերջինիս դիմավորել են ոչ հարիր և, իբր, ռուս պաշտոնյան հրաժարվել է վարչապետի ձեռքը սեղմել։

ՈՒսումնասիրելով երկու երկրների ղեկավարների ժամանման կադրերը, հայտնեցինք, որ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ղեկավարներին դիմավորել  է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, իսկ արարողակարգի պետի հետ ձեռքսեղմում երկուսի պարագայում էլ չի եղել։

Տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ կառավարությունից։

  • Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով մոսկովյան հանդիպմանը, գրել էր, որ ասուլիսից հետո վարչապետ Փաշինյանը մեկնել է օդանավակայան, իսկ Իլհամ Ալիևը մնացել է Կրեմլում՝ Պուտինի հետ առանձնազրույցի համար։

Ի հակադրություն ռուսական թերթի պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը ևս առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ։ Երկկողմ հանդիպման մասին Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում ևս  տեղեկացրել էր։

  • Օրեր առաջ մամուլում «ՀՀ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան՝ առանց մուտքի վիզայի․ ԱԳՆ-ի հրապարակած ցանկը» վերտառությամբ հրապարակում հայտնվեց, որը կարճ ժամանակ անց սոցցանցերում տարատեսակ շահարկումների տեղիք տվեց։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ հրապարակաված ցանկը նոր չէ, այն ավելի քան 20 տարի հասանելի է։

Համաձայն 1992-ին կնքված «ԱՊՀ մասնակից պետությունների վիզաների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի սահմանվել է այն երկրների ցանկը, որտեղ մեր քաղաքացիները իրավական հիմքերով կարող են գնալ առանց մուտքի արտոնագրի ու հակառակը։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի քաղաքացիների համար վերոնշյալ համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում։

  • «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը «Ադրբեջանցի Փոլադը բացել է կապանի դուռը» վերտառությամբ ռեպորտաժ էր տարածել, որում ներկայացվում էր, թե իբր ազգությամբ ադրբեջանցի Փոլադը առանց որևէ արգելքի մուտք է գործել Կապան քաղաք և այնտեղից տեսանյութ է հրապարակել։

Ուսումնասիրելով տեսանյութը, պարզեցինք, որ իրական հեղինակը ոչ թե ադրբեջանցի Փոլադ Փոլադովն է եղել, այլ ազգությամբ հայ, Կապանի բնակիչ Արթուրը։

Տեսանյութը նոր չէ, այն առաջին անգամ  հրապարակվել է հունիսի 8-ին՝  հայ օգտատիրոջը պատկանող «Art VOYAGE ПУТЕШЕСТВИЕ»  յութուբյան ալիքում։

  • Սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր ժամեր առաջ Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել։ Տեղեկությանը կից տարածվում է նաև լուսանկար։

Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով լուրին, հայտնում է, որ այն չի համապատասխանում իրականությանը։

«Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց»։

Թեմայի այլ նորություններ