Վիրահայոց թեմի գործող եկեղեցիների շարքը համալրվեց ևս մեկ վերաօծված եկեղեցով
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    0 կմ/ժ
  • Լոռի 10°C
    65%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    56%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    46%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    35%
    2 կմ/ժ
  • Արցախ 14°C
    59%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 395.5001
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 393.286

Վիրահայոց թեմի գործող եկեղեցիների շարքը համալրվեց ևս մեկ վերաօծված եկեղեցով

Վիրահայոց թեմի գործող եկեղեցիների շարքը համալրվեց ևս մեկ վերաօծված եկեղեցով

2021 թվականի սեպտեմբերի 5-ին հանդիսավոր մթնոլորտում, դռնբացեքի արարողությամբ և Սուրբ մյուռոնի զորությամբ վերաօծվեց Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղի 19-րդ դարի կառույց Սուրբ Հակոբ եկեղեցին:

Այս մասին տեղեկանում ենք Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրությունից, գրում է aliq.ge-ն:
 
«Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը կատարվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ձեռամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի կողմից՝ Նինոծմինդայի շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի մասնակցությամբ:
 
Հինավուրց եկեղեցու վերաշինության աշխատանքներն իրականացվել էր ծննդով փոքր խանչալցի, այժմ ռուսաստանաբնակ բժիշկ Արտակ Իսպիրյանի բարեգործությամբ: Բարերարի խոսքերով՝ նպատակը եղել է պահպանել հինավուրց եկեղեցին և գյուղի բնակչությանը ընձեռել աղոթելու, եկեղեցական ծեսերին մասնակցելու, պսակ, մկրտություն և այլ կրոնական արարողությունները բարեկարգված եկեղեցում իրականացնելու հնարավորություն:
 
Շնորհավորելով գյուղի բնակչությանը, բարերարին ու նրա ընտանիքին նորացված և գեղեցկացած եկեղեցի ունենալու համար, հոգևոր ծառայողների կողմից հնչեցին նաև օրհնության և գնահատանքի խոսքեր Հայոց եկեղեցու պատվիրաններով, Ամենազոր Աստծու և Հիսուս Քրիստոսի խոր հավատքով ապրելու պատգամով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ