Ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել. այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Լոռի 16°C
    66%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    44%
    11 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    73%
    5 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    80%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    46%
    14 կմ/ժ
  • Արցախ 19°C
    67%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.2308
  • Դոլար = 394.07

Ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել. այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է

Ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել. այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է

«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել...»

«Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է դառնում մարդու աչքերում… Ա՛յ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ, բայց տոտիկ-տոտիկ անելով՝ իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, եւ չհասցրեցի մանկություն ունենալ: Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա…»:

Հայ բեմի ու էկրանի վարպետը՝ Մհեր-Ֆրունզիկ Մկրտչյանն այսօր կդառնար 90 տարեկան:

Ֆրունզի մասնակցությամբ առաջին ֆիլմը «Հասցեատիրոջ որոնումն» էր. 1953 թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրում է նկարահանվելու «01-99» ծիծաղաշարժ կարճամետրաժում: Այնուհետեւ ակներեւ հաջողությամբ մարմնավորում է ամենատարբեր դերեր «Հայֆիլմ»-ում՝ Արսենը՝ «Նվագախմբի տղաներ»-ում, Գասպարը՝ «Եռանկյունի»-ում, Իշխանը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, Գրիգոր աղան՝ «Կտոր մը երկինք» սիրված կինոնկարում: Խաղաց իր սքանչելի դերերը «Հայրիկ», «Հին օրերի երգը», «Խաթաբալա», «Զինվորն ու փիղը», «Նահապետ» ու այլ կինոնկարներում: Սրանց հավելենք «Մոսֆիլմի» նկարահանած սքանչելի կինոնկարները՝ «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Ալի բաբան եւ 40 ավազակները», «Ունայնություն», որոնցով համամիութենական ճանաչում ու սեր վաստակեց դերասանը: Բայց եղավ եւս մեկը՝ հանրահայտ «Միմինոն», որում մարմնավորած Խաչիկյանի դերակատարման համար արժանացավ պետական ամենաբարձր պարգեւների:

«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ և երազում: Մայրս իր չորս որբերին հազիվ էր կերակրում, էլ ուր մնաց թե հեծանիվ գներ ինձ»:

Դեռևս շատ փոքր՝ աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին կինոմեխանիկի աշակերտ է եղել: Հենց նրա կինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքից բռնել ու տարել է ինքնագործ խմբի բեմ, որտեղ նա առաջին անգամ ծիծաղեցրել է հանդիսատեսին՝ ծնողներից գաղտնի պահելով իր նորահայտ զբաղմունքը: 

«Ես մանկություն չեմ ունեցել, մանկապարտեզ չեմ տեսել, բակ չեմ տեսել, ես տեսել եմ միայն թատրոն»:

«Դերասա՞ն. դա ի՜նչ մասնագիտություն է»,- ասում էր Ֆրունզի հայրը՝ Մուշեղ Մկրտչյանը՝ չհամակերպվելով որդու մասնագիտական ընտրության հետ: Սակայն մի օր, այնուամենայնիվ, գնաց Ֆրունզիկի ներկայացումներից մեկը դիտելու: Ֆրունզիկը հուզվել էր հոր ներկայությունից: Հայրն այդ օրը ուշ եկավ տուն, նստեց, երկար նայեց քնած Ֆրունզիկին, իսկ առավոտյան ասաց. «Ապրես տղաս, շատ լավ խաղացիր: Գլխավորը՝ շատ համոզիչ»:

1978 թվականին Մկրտչյանն արժանացավ ԽՍՀՄ, իսկ 1979-ին՝ ՀԽՍՀ Պետական մրցանակների: 2001 թվականին հետմահու պարգևատրվեց ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Վախճանվել է 1993 թ. դեկտեմբերի 29-ին Երևանում:

Եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի՝ 1984-ին նկարահանած  «Մեր մանկության տանգոն» ֆիլմն ինքնակենսագրական է, պատմում է տաղանդավոր եղբայրների ընտանիքի, իրենց մասին: Ֆիլմում գլխավոր դերերում Մհեր Մկրտչյանն ու Գալյա Նովենցն են: «Վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ»-ում բոլոր թևավոր խոսքերը, որոնք հնչեցնում է Նովենցը, պատկանում են Ֆրունզի մորը՝ Սանամին: Արմենը հենց երիտասարդ Ֆրունզն է՝ հայտնի դերասան դառնալու երազանքով:

Դո՛ւ, Արմեն տղա, դերասանությունը թող, էրեկ տղերքը վրես կխնդային, որ կելնես բեմի վրա կաբիգություններ կենես: Ես չեմ էղնի, դու կմնաս, մենագ էդ կաբիգությունները մի՛ էրա, մի՛ էրա: Տո՛, սաղ աշխարհքի վրա հերդ է խնդցե, հմի սաղ աշխարհքին հորդ վրա՞ կխնդցնես:

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից։   

Թեմայի այլ նորություններ