«ՏաԹևերը» ճանաչվել է հաղթող World Travel Awards-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    13%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    16%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    27%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    50%
    7 կմ/ժ
  • Արարատ 26°C
    16%
    19 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    58%
    12 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    13%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    34%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    13%
    11 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    25%
    11 կմ/ժ
  • Արցախ 17°C
    69%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20525
  • Դոլար = 391.455

«ՏաԹևերը» ճանաչվել է հաղթող World Travel Awards-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

«ՏաԹևերը» ճանաչվել է հաղթող World Travel Awards-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է հաղթող «World Travel Awards»-ի 28-րդ մրցանակաբաշխության «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում, իսկ Հայաստանը՝ «Աշխարհի առաջատար ժառանգության նպատակակետ» անվանակարգում։ 

Հաշվի առնելով համաշխարհային զբոսաշրջության աստիճանական վերականգնումը Քովիդ-19 համավարակի բռնկումից ի վեր, այս տարի զբոսաշրջության գլխավոր մրցանակին արժանանալը առավել քան երբևէ կարևոր է ու արժեքավոր Հայաստանի  համար։

«ՏաԹևերը»՝ լինելով աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղին և 11 տարվա ընթացքում սպասարկելով ավելի քան 1 միլիոն այցելու, այս համաշխարհային մակարդակի մրցանակի շնորհիվ կարող է գրանցել նորանոր ձեռբերումներ, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկայում հաջողությամբ շարունակել Հայաստանի ու Տաթևի վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքները։

«Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ ապացուցեց այն փաստը, որ Տաթևի վանական համալիրը և «ՏաԹևեր» ճոպանուղին Հայաստանի ու տարածաշրջանի համար հանդիսանում են առաջնակարգ և նշանակալի զբոսաշրջային ուղղություն, իսկ «ՏաԹևեր» ճոպանուղին համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին»,- ասում է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը։

Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխությունը (World Travel Awards), որը հիմնադրվել է 1993 թ․-ին, միտված է ճամփորդության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների ճանաչմանը, պարգևատրմանն ու տոնակատարությանը։

«Նման համաշխարհային կարեւորության մրցանակաբաշխությանը Հայաստանի մասնակցությունը եւ հաղթանակը, այն էլ երկու անվանակարգերում, առավել ճանաչելի են դարձնում երկիրը միջազգային շուկաներում։ Հարկավոր է օգտագործել նման հնարավորությունները, եւ շարունակական մարքեթինգային արշավների միջոցով ամրապնդել Հայաստանի դիրքավորումը՝ որպես համաշխարհային ժառանգության առաջատար  վայր  եւ առաջատար ճոպանուղի ունեցող երկիր»,-ասում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի փորձագետ Գայանե Այվազյանը։

Համագործակցությունը «World Travel Awards»-ի հետ մերկնարկել էր «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը ս․թ․ հունիսին, որի շրջանակում կնքվել էր համագործակցության պայմանագիր Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, տուրիստական ենթակառուցվածքների և ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու նպատակով։

Այս համագործակցության շրջանակում TUF հիմնադրամը կազմակերպել էր նաև «World Travel Awards»-ի հիմնադիր և տնօրեն Գրեմ Քուքի այցը դեպի Հայաստան, որի ընթացքում նա շրջել էր Հայաստանի ամենադիտարժան և զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերում, ծանոթացել հայկական մշակույթին, պատմությանը, ավանդույթներին և ազգային խոհանոցին։

Թեմայի այլ նորություններ