Շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշով գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 21°C
    37%
    17 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    36%
    6 կմ/ժ
  • Արարատ 26°C
    23%
    11 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    32%
    7 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    36%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    31%
    13 կմ/ժ
  • Արցախ 25°C
    38%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.2191
  • Դոլար = 395.1

Շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշով գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով

Շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշով գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով

2021 թվականի սեպտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի անվան թանգարանում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով:

Մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետի Ծովինար Գալստյանը, ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,  Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
 
940 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (XIX դ.), իսկ 950 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ հրթիռակոծված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կողմից: 
 
Գեղաթերթիկի ձախ հատվածում պատկերված է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մինչև ռմբակոծումը, ինչպես նաև՝ եկեղեցու հրեշտակ քանդակներից մեկը: Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ռմբակոծվող Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև՝ անօդաչու թռչող սարք:

Թողարկման օրը` 14 սեպտեմբերի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 105,0 x 70,0 մմ

Տպաքանակը՝ 25 000 հ.

Թեմայի այլ նորություններ