Շրջանառության են դրվել «Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմայով նամականիշներ. ՀՀ ԿԳՄՍՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    15%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    31%
    9 կմ/ժ
  • Լոռի 21°C
    53%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    22%
    10 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    54%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    15%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    48%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    15%
    7 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    29%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23528
  • Դոլար = 390.03

Շրջանառության են դրվել «Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմայով նամականիշներ. ՀՀ ԿԳՄՍՆ

Շրջանառության են դրվել «Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմայով նամականիշներ. ՀՀ ԿԳՄՍՆ

2020 թ. նոյեմբերի 30-ին շրջանառության է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: 240, 330 և 350 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշների հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը:

240 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Վայոց ձորի մարզի Ագարակաձորի կամուրջը (մ.թ. XIII դ.). այն գտնվում է Արփա գետի վրա՝ Ագարակաձոր գյուղից 2,5 կմ դեպի արևմուտք: Միակամար կամուրջը գործել է մինչև 1970-ական թվականները: 330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Շիրակի մարզի Մարմաշենի վանքը (մ.թ. X-XI դդ.): Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է:

Հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029 թթ.: 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարը (մ.թ. VI դ.): Երերույքը եռանավ բազիլիկ է՝ երեք զույգ խաչաձև մույթերով, չորս անկյուններում երկհարկ սենյակներով: Ունի հարուստ դեկորատիվ հարդարանք:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայփոստ» ՓԲ ընկերության, Հայաստանի ֆիլատելիստների միության համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է նպաստել առավել վտանգված պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանը: 

Ապահովել հանրության ներգրավվածությունը և Հայաստան ժամանող հյուրերի մասնակցությունը պատմամշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ջանքերին:

 

Թեմայի այլ նորություններ