ՀՀ ԿԳՄՍՆ նախատեսում է մի շարք եկեղեցիներ, վանքեր, քանդակներ վերականգնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    60%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    31%
    6 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    54%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    46%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    32%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    58%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 390.04

ՀՀ ԿԳՄՍՆ նախատեսում է մի շարք եկեղեցիներ, վանքեր, քանդակներ վերականգնել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համագործակցելով ներդրողների հետ, նախատեսում է մի շարք մշակութային հուշարձաններ ամրակայել ու վերականգնել:

ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ասաց, որ 2020-ին պետական միջոցներով վերականգնել են Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքը, Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը, որը ժամանակին ենթարկվել էր վանդալիզմի և վնասվել: Այն տեղադրվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում:

Մասնակի ամրակայվել և վերականգնվել է Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Աշխատանքների ընթացքում ավելի վաղ շրջանի եկեղեցու հիմքեր են հայտնաբերվել, և վերականգնման աշխատանքները ժամանակավոր կասեցվել են՝ նախագիծը վերամշակելու համար:

«Վերականգնվել է Սյունիքի մարզի Բնունիս համայնքի եկեղեցին, և այս տարի կիրականացվեն եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքները: Պետական միջոցներով պատվիրվել են հուշարձանների վերականգնման մի շարք նախագծեր: Անդրադառնալու ենք Մարմաշենի եկեղեցու ջրամեկուսացման նախագծին,  Շատիվանքի  վանական համալիրի վերականգնման նախագծին և Ագարակ հնավայրի ամրակայման ու թանգարանացման նախագծին»,-նշեց Վանյանը:

Նրա խոսքով՝ ունենք հսկայական մշակութային ժառանգություն և բազմաթիվ հուշարձաններ, որոնց վերականգնման ամբողջ բեռը պետությունը չի կարող միայնակ կրել, և նախարարությունը հնարավորություններ է փնտրում համագործակցել ներդրողների, բարերարների, հասարակական կազմակերպությունների, այլ շահագրգիռ կողմերի ու կազմակերպությունների հետ:

«Այս առումով ունենք բազմաթիվ հաջողված փորձեր: 2020-ին փոխգործակցության հուշագրի հիման վրա սկսվել են Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Օրեր անց կսկսվեն Վարագավանք վանական համալիրի գավիթներից մեկի վերականգնման աշխատանքները, և այդ գործընթացը շարունակական կլինի: Նախնական պայմանավորվածություն կա մի շարք հուշարձանների վերականգնման, ամրակայման, տարածքների բարեկարգման հետ կապված: Դրանցից են Երևանի Կարմիր կամուրջը, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքը, Պտղնու տաճարը, Ավանի մատուռներից մեկը և այլն»,- բ շեշտեց վարչության պետը:

Մասնավոր ներդրողների հետ համագործակցության պարագայում անհրաժեշտության դեպքում նախարարության մասնագետներն իրականացնում են անվճար նախագծային աշխատանքներ, որ թեթևացնեն ներդրողների ֆինանսական բեռն ու հնարավորինս արագ կազմակերպեն թղթարարական գործընթացները:

«2021-ին նախատեսված է մի քանի նոր նախագծի իրականացում, որոնք հետագայում կվերականգնվեն, օրինակ՝ Գնդեվազի եկեղեցու որմնանկարը, Սուրբ Հովհաննես եկեղեցու պարսպապատերը և կից տարածքները: Կարևոր է նաև Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ ճանապարհաշինարարներ Դավիթ Բեջանյանի և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնումը: Ժամանակին այդ քանդակները ևս վանդալիզմի են ենթարկվել ու թալանվել: Կարևոր է ցույց տալ, որ պետությունը տեր է կանգնում իր ժառանգությանը»,-ընդգծեց Հարություն Վանյանը:

Թեմայի այլ նորություններ