Հայկական երկու հին ձեռագրեր կհամալրեն հանրահայտ Գեթիի թանգարանի հավաքածուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    49%
    13 կմ/ժ
  • Շիրակ -2°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 2°C
    65%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 7°C
    34%
    10 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    42%
    10 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    49%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    67%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    49%
    13 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    42%
    10 կմ/ժ
  • Արցախ 6°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Հայկական երկու հին ձեռագրեր կհամալրեն հանրահայտ Գեթիի թանգարանի հավաքածուն

Հայկական երկու հին ձեռագրեր կհամալրեն հանրահայտ Գեթիի թանգարանի հավաքածուն

Կալիֆոռնիայում գտնվող աշխարհահռչակ Գեթիի գեղարվեստական թանգարանը ձեռք է բերել երկու հայկական արժեքավոր ձեռագիր, որոնց մասին հանդես է եկել ծավալուն հրապարակմամբ: Ներկայացնում ենք հատված՝ այդ հրապարակումից:

«Վերջերս մեր տրամադրության տակ հայտնված՝ 17-րդ դարի մի հայկական ձեռագրում և մանրանկարում պատկերված ու նկարագրված է Քրիստոնեական պատմություն՝ երկրի վրա մանուկ Հիսուսի հրաշափառ հայտնության մասին: 20-րդ դարասկզբին այդ էջը, հավանաբար, ինչ-որ միջնորդ-գործակալ, պոկել էր բնագրից:

Այնուամենայնիվ՝ մենք այժմ կարող ենք դա միացնել մայր հատորին և երկրորդ առանձնացված համանման էջին, որը 1983 թվականից ի վեր պահվում է Գեթիի թանգարանում: Այս միացման արդյունքում մենք կստանանք ձեռագրի համահավաք պատկերը և նոր հայացքով կընկալենք այն:  

Այսպիսով Գեթիի հավաքածուում առկա հայկական հին ձեռագրերի թիվը հասավ 7-ի: Դա մեզ թույլ կտա ավելի հարուստ նյութեր տեղադրել մեր ցուցահանդեսների ժամանակ և ներկայացնել հայկական լուսավորչականության ավելի լիարժեք պատմությունը:  

Իսկ 16-րդ դարի հայկական մի գրքում հին ձեռագրերի տեսքով նկարագրություններ կան՝ արված քույր ու եղբայր Ղուկասի և Եղիսաբեթի կողմից: Եղիսաբեթը երկրորդ հայտնի կին լուսավորիչն է, որը ներառված է մեր հավաքածուի մեջ: Ձեռագիրն, ըստ էության, Սուրբ գիրք է, որը պարունակում է Ավետարանական չորս շարադրանքներ:

Ավետարանական գրքերը միջնադարյան Հայաստանի ամենաթանկ և հարգանք վայելող ձեռագրերից էին, որոնք լայնորեն օգտագործվում էին քրիստոնեական զանազան ծեսերի ժամանակ:

Այս ձեռագիրը հնարավորություն է տալիս ավելի համապարփակ հայացքով ընկալել հայկական լուսավորչականության պատմության զարգացումը»:

Թեմայի այլ նորություններ