Երբ ներկայացրեցի անկախության օրվա միջոցառումների ծրագիրը, զոհված զինծառայողի մայրը հավանեց. Նաիրի Սարգսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    39%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    54%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    36%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    34%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Երբ ներկայացրեցի անկախության օրվա միջոցառումների ծրագիրը, զոհված զինծառայողի մայրը հավանեց. Նաիրի Սարգսյան

Երբ ներկայացրեցի անկախության օրվա միջոցառումների ծրագիրը, զոհված զինծառայողի մայրը հավանեց. Նաիրի Սարգսյան

Երեկ, Կառավարության շենքի դիմաց, զոհված զինծառայողի մայրը միայնակ բողոքում էր սեպտեմբերի 21-ի միջոցառման դեմ: Մոտեցա նրան, բայց նա շատ բարկացած էր և ինձ չէր լսում: Կարճ ժամանակ անց խնդրեցի, որ նրան ուղեկցեն շենք:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ շարունակելով.

Աշխատասենյակում տիկնոջը ներկայացրեցի անկախության օրվան նվիրված միջոցառումների բովանդակությունը` գրաֆիկական պատկերներով, զոհված զինծառայողների հիշատակին նվիրված ծրագիրը, սիմֆոնիկ նվագախմբով և երգչախմբով իրականացվելիք կատարումների ցանկը և այլն:

Մայրիկը հավանեց ծրագիրը, շնորհակալություն հայտնեց՝ նման բովանդակությամբ պլանավորելու համար: Ասաց, որ շատ էր բարկացել, երբ լսել էր, որ ուրախ տոնախմբություն է նախատեսված:

Ես նրան հրավիրեցի ներկա գտնվել միջոցառմանը, որտեղ զոհված զինծառայողների ծնողների համար հատուկ նստատեղեր են նախատեսված: Մենք ջերմ ողջագուրվեցինք, ես ասացի, որ խոնարհվում եմ իր և բոլոր մյուս հերոսների ծնողների առաջ: Մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով, որ կապի մեջ լինենք: 

Թեմայի այլ նորություններ