Արցախին նվիրված հայ ռեժիսորի ֆիլմը Մոսկվայի կինոփառատոնում ցուցադրելը ռիսկային են համարել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    41%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    57%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    2 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    31%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    41%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    80%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    41%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Արցախին նվիրված հայ ռեժիսորի ֆիլմը Մոսկվայի կինոփառատոնում ցուցադրելը ռիսկային են համարել

Արցախին նվիրված հայ ռեժիսորի ֆիլմը Մոսկվայի կինոփառատոնում ցուցադրելը ռիսկային են համարել

Հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից։ Արցախին նվիրված ֆիլմը ռիսկային է համարվել ցուցադրության համար, հատկապես՝ սահմանային իրավիճակի սրման ֆոնին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ֆիլմն իսկապես արտամրցութային ծրագրում էր, այն նվիրված է Լեռնային Ղարաբաղին: Ռազմական գործողությունների սրման ընթացքում մեզ ռիսկային թվաց այս խնդրի հետ կապված ֆիլմ ցուցադրելը»,- մեկնաբանել է կինոփառատոնի ցուցադրության ծրագրերի ղեկավար Կիրիլ Ռազլոգովը:

Նա ընդգծել է, որ ֆիլմի ստեղծմանը մասնակցել են մի քանի երկրներ, և հավելել, որ այն հեռացվել է ցուցադրությունից հենց թեմայի պատճառով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ռեժիսորի ու կինոլորտի պատասխանատուների հետ կքննարկեն այս ուղղությամբ համատեղ քայլերը։

Այս մասին, հիշեցնենք, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։

«Տեղեկացվել ենք, որ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որ արտադրվել էր Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ, հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից: Այսօր ռեժիսորի, կինոլորտի պատասխանատուների հետ քննարկելու ենք այս ուղղությամբ մեր համատեղ քայլերը:

Վստահ ենք, սակայն, որ մերժելի և արատավոր մոտեցում է արվեստի պատեհական քաղաքականացումը, մասնագիտական և գեղարվեստական խնդիրների ու չափանիշների ոտնահարումը՝ ինչ-ինչ շահերից ելնելով: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշված է գրառման մեջ։

Թեմայի այլ նորություններ